18-04-2026 / 13:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաղաեի. Միջուկային ծրագիրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավիճահարույց կետը

2026/04/16 10:34
Իրան, Քաղաքականություն

Թեհրանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ Վաշինգտոնի հետ քննարկելու ուրանի հարստացման եղանակներն ու մակարդակը, սակայն միևնույն ժամանակ չի հրաժարվում միջուկային խաղաղ ծրագրի իր իրավունքից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին՝ ընդգծելով, որ հարստացման մակարդակի շուրջ երկխոսությունը նոր թեմա չէ, և Իսլամական Հանրապետությունը միշտ բաց է եղել քննարկումների համար՝ պայմանով, որ պետք է հաշվի առնվեն երկրի ներքին կարիքները։

Բաղաեիի խոսքով՝ միջուկային ծրագիրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգի առանցքային և թերևս ամենավիճահարույց կետը, որի շուրջ կողմերը դեռևս պետք է ընդհանուր հայտարարի գան, ընդ որում՝ Թեհրանը հակադարձում է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի որոշ հայտարարություններին՝ պնդելով, որ իրենց գործունեությունը մշտապես գտնվել է գործակալության հսկողության տակ և չի շեղվել խաղաղ նպատակներից։ Խոսելով տարածաշրջանային անվտանգության և Հորմուզի նեղուցի մասին՝ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը տասնամյակներ շարունակ եղել է այս ջրային ուղու անվտանգության պահապանը, և ցանկացած անկայունություն հետևանք է ԱՄՆ-ի միջամտությունների ու «պարտադրված պատերազմի»։

Անդրադառնալով Իսլամաբադում կայացած բանակցություններին՝ Բաղաեին հայտնել է, որ իրանական կողմը ներկայացրել է 10 կետից բաղկացած փաթեթ, որը ներառում է ոչ միայն միջուկային հարցերն ու պատժամիջոցների վերացումը, այլև պատերազմի դադարեցումն ու ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված վնասների փոխհատուցումը։ Նա նշել է, որ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է փոխադարձ համաձայնություն փաթեթի բոլոր տարրերի շուրջ, քանի որ դրանք փոխկապակցված են, և Իրանը չի ընդունի միակողմանի պահանջներ կամ «թելադրանք»։

Անդրադառնալով դիվանագիտական գործընթացում Մոսկվայի ներգրավվածությանը՝ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը բարձր է գնահատում Ռուսաստանի աջակցության պատրաստակամությունը, սակայն հավելել է, որ հետագա քայլերը կախված կլինեն ամերիկյան կողմի հետ բանակցությունների արդյունքներից, որտեղ Պակիստանը շարունակում է մնալ միակ միջնորդը։ Այս համատեքստում Բաղաեին հաստատել է, որ Լիբանանում հրադադարի հարցը եղել է Իսլամաբադի համաձայնությունների մաս, և ԱՄՆ-ի կողմից դրա անտեսումը համարվում է պարտավորությունների դրժում։

Նախորդ Լուրը

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

Հաջորդ Lուրը

ԱՄՀ. Համաշխարհային տնտեսությունը կանգնած է նախադեպը չունեցող էներգետիկ ճգնաժամի շեմին

Այլ Լուրեր

Թուրքիա

Իրակլի Կոբախիձեն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Անթալիայում

18/04/2026
Թուրքիա

Թուրքիայի խորհրդարանի նախագահն առաջարկել է Հայաստանին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում

17/04/2026
Ադրբեջան

Անթալիայում կայացել է Ալիև-Էրդողան հանդիպումը

17/04/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՀ. Համաշխարհային տնտեսությունը կանգնած է նախադեպը չունեցող էներգետիկ ճգնաժամի շեմին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»․ Փաշինյան

18/04/2026

«Մոնթե» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

18/04/2026

Հրդեհ Կրասնոդարի նավթամբարում

18/04/2026

Թբիլիսիում կանցկացվի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

18/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)