18-04-2026 / 13:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վենետիկում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

2026/04/18 11:09
Հայաստան, Մշակույթ

Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը, Վենետիկի փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ինչպես նաև համայնքի անդամներ։

Միջոցառումն իրականություն է դարձել ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով՝ Վենետիկի հյուպատոսարանի աջակցությամբ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Վենետիկի հյուպատոսարանի կազմակերպմամբ:

Վարպետի մասին պատմող հուշատախտակը խորհրդանշում է երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը։ Հուշատախտակի վրա ուրվագծվում է Ռիալտոյի կամուրջը, որը Ավ․ Իսահակյանի լավագույն բանաստեղծություններից մեկի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․», խորհրդանիշն է և Վարպետի սիրելի ճարտարապետական կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի զարդանախշը։ Հուշատախտակի վրա եղած QR կոդով այցելուները կարող են տեսնել «Իսահակյանը և Վենետիկը» տեսանյութը։ Հուշատախտակի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է։

Այս տանը, որտեղ տեղադրվում է հուշատախտակը, Վարպետն ընտանիքով ապրել և ստեղծագործել է 6 տարի՝ 1921-1926 թթ․։ Պահպանվել են Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի հուշերը․ «Դորսոդուրո փողոցում գտնվող այս տունը` N 2266, որտեղ ապրեցինք վեց տարի, պարտեզով շրջապատված մի հին առանձնատուն էր, որը Վենետիկի համար հազվագյուտ բան էր: Պատկանում էր հինավուրց վենետիկյան Դե Մարքիների ազնվական ընտանիքին։ ․․․Հորս աշխատասենյակը երկրորդ հարկում էր, նայում էր պարտեզին: Աղավնիները գալիս էին, նստում պատուհանի եզրին և ղունղունում, ուտելիք պահանջում։ Սենյակում էին հորս գրասեղանը և թախտը։ Հայրս պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը և իր սիրելի մոր՝ Ապլայի պատկերը: Այս սեղանին հայրս գրեց իր ստեղծագործություններից մի քանի ընտիր գոհարներ, ինչպիսիք են՝ «Ռավեննայում» կամ էլ «Հայրենիքիս»․․․ Այդ գրասեղանին գրեց իր անկրկնելի «Լիլիթը», նաև մի սիրային բանաստեղծություն` ներշնչված Ռիալտո կամրջին հանդիպած մի անծանոթ վենետիկուհով, մշակեց «Սասմա Մհեր» պոեմը: Հրապարակեց բանաստեղծական մի նոր ժողովածու՝ «Աշնան ծաղիկներ» վերնագրով: Հորս ստեղծագործական կրակը կարծես նորից արթնացել էր»։

Վենետիկում ապրած տարիներին այստեղ հյուրընկալվել են հայ մշակույթի մեծերը՝ Մարտիրոս Սարյանն ու Եղիշե Չարենցը։

Մշակութային երկխոսությունը կշարունակվի Վարպետի՝ թանգարան դարձած երևանյան առանձնատանը, որի գեղեցիկ այգում ֆրանսահայ քանդակագործ Հարութ Եկմալյանի նախագծով և խորհրդատվությամբ, Երևանի թիվ 4 արհեստագործական քոլեջի հետ համագործակցությամբ կտեղադրվի Ռիալտոյի կամուրջի տեսքով նստարան, և այցելուները հնարավորություն կունենան բանաստեղծությունն ընթերցել նստարանի վրա՝ իտալերեն և հայերեն «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․»:

Նախորդ Լուրը

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանները. Կոստանյան

Հաջորդ Lուրը

Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութի գնումը. Յուրաքանչյուր պարկի համար մինչև 3000 դրամ

Այլ Լուրեր

Հայաստան

Թբիլիսիում կանցկացվի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

18/04/2026
Լիբանան

Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով

18/04/2026
Հայաստան

Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութի գնումը. Յուրաքանչյուր պարկի համար մինչև 3000 դրամ

18/04/2026
Հաջորդ Lուրը

Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութի գնումը. Յուրաքանչյուր պարկի համար մինչև 3000 դրամ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հրդեհ Կրասնոդարի նավթամբարում

18/04/2026

Թբիլիսիում կանցկացվի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

18/04/2026

Իրակլի Կոբախիձեն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Անթալիայում

18/04/2026

Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով

18/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)