07-09-2026 / 15:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 անդամ է ձերբակալվել

2026/04/21 10:20
Անվտանգություն, Վրաստան

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով երկու անձի ձերբակալության մասին։ Հակաահաբեկչական կենտրոնի և Հատուկ գործողությունների դեպարտամենտի համատեղ միջոցառումներն իրականացվել են Գարդաբանիի և Աջարիայի տարածաշրջանում։ Ձերբակալվածներից մեկը Վրաստանի քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա պետության քաղաքացի։

Պետական անվտանգության ծառայության փոխնախագահ Լաշա Մագրատձեի փոխանցմամբ՝ նշված անձինք նախապես գտնվել են ուժայինների ուշադրության կենտրոնում, և նրանց մուտքը երկիր, ինչպես նաև ժամանման նպատակները եղել են վերահսկողության տակ։ Կասկածյալները Վրաստան են մուտք գործել առանձին-առանձին և բնակություն հաստատել վարձակալած բնակարանում, որտեղ նրանց տեղաշարժն ու գործողությունները մշտադիտարկման են ենթարկվել։

Քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածներն արդեն իսկ անդամագրված են եղել «Իսլամական պետությանը» և հավատարմության երդում են տվել կազմակերպության առաջնորդներին։ Համապատասխան տեսագրությունն ուղարկվել է խմբավորման ղեկավարությանը՝ որպես անվերապահ հնազանդության և ցանկացած հանձնարարություն կատարելու պատրաստակամության ապացույց։ Ըստ իրավապահների տվյալների՝ նրանք նախատեսում էին Վրաստանից մեկնել այլ երկիր՝ ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելու նպատակով։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

Հաջորդ Lուրը

ՌԴ հարցում ԵՄ քաղաքականությանը հետևելը Վրաստանի համար աղետալի կլինի. Պապուաշվիլի

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

07/09/2026
Հարավային Կովկաս

Մինչև 2032 թվականը Վրաստանը «Միջին միջանցքի» զարգացման համար կներդնի մոտ 7 մլրդ դոլար․ Կոբախիձե

07/09/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ի պատասխան հրթիռային հարձակումների

07/09/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ հարցում ԵՄ քաղաքականությանը հետևելը Վրաստանի համար աղետալի կլինի. Պապուաշվիլի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

07/09/2026

Մինչև 2032 թվականը Վրաստանը «Միջին միջանցքի» զարգացման համար կներդնի մոտ 7 մլրդ դոլար․ Կոբախիձե

07/09/2026

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Ալիևը

07/09/2026

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 14-րդ պատարագն է մատուցվել

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)