06-06-2026 / 20:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ հարցում ԵՄ քաղաքականությանը հետևելը Վրաստանի համար աղետալի կլինի. Պապուաշվիլի

2026/04/21 10:45
ՌԴ, Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին քննադատել է ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու կոչերի համար: Նա ընդգծել է, որ ՌԴ հարցում ԵՄ քաղաքականությանը հետևելը Վրաստանի համար «աղետալի» կլինի: Փոխանցում է Imedi լրատվական գործակալությունը:

Պապուաշվիլին նշել է, որ Բրյուսելի կողմից ճնշումներն ավելի հրապարակային են դառնում, մինչդեռ նախկինում նմանատիպ ուղերձները հաղորդվում էին ավելի զուսպ և մասնավոր ձևաչափերով։ Ըստ նրա՝ այս փոփոխությունն այժմ ավելի հստակ է դարձնում, թե իրականում ուր է Բրյուսելը փորձում տանել երկիրը, և եթե Վրաստանի եվրոպական հեռանկարը պայմանավորված է արտաքին քաղաքական որոշումների փոփոխությամբ, ապա դա վտանգավոր նախադրյալ է։

Խորհրդարանի խոսնակի պնդմամբ՝ Վրաստանի և Եվրոպական միության միջև հիմնական անհամաձայնությունը վերաբերում է հենց պատժամիջոցների քաղաքականությանը։ Նա պարզաբանել է, որ Բրյուսելն ակնկալում է ոչ միայն այն, որ Վրաստանը կանխի իր տարածքով պատժամիջոցների շրջանցումը, այլև սահմանի սեփական երկկողմ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Պապուաշվիլին ընդգծել է, որ ԵՄ քաղաքականությանը լիակատար համապատասխանեցումը ենթադրում է նաև վիզային ռեժիմի ներդրում և առևտրային սահմանափակումներ, ինչը հակասում է Վրաստանի որդեգրած «ռազմավարական համբերության» քաղաքականությանը, որին երկիրը ստիպված է հետևել 2008 թվականից ի վեր։

Պապուաշվիլին հռետորական հարց է բարձրացրել առ այն, թե արդյոք Եվրոպական միությունը պատրաստ է ստանձնել հնարավոր տնտեսական կամ ռազմական հետևանքների պատասխանատվությունը։ Նա նշել է, որ պատժամիջոցների կիրառման դեպքում հնարավոր տնտեսական ճգնաժամի կամ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման պարագայում Բրյուսելը որևէ ֆինանսական օգնության կամ ռազմական աջակցության երաշխիք չի տալիս։ Եզրափակելով իր խոսքը՝ խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Բրյուսելի պահանջները Վրաստանին մղում են դեպի Ռուսաստանի հետ էսկալացիայի, ինչը վերջնարդյունքում կարող է նշանակել պատերազմ, որտեղ Վրաստանը ստիպված կլինի պայքարել միայնակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակը զգուշացրել էր, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Մոսկվան պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի նկատմամբ:

Նախորդ Լուրը

Վրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 անդամ է ձերբակալվել

Հաջորդ Lուրը

Իրանն ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ ազատել առգրավված բեռնատար նավը

Այլ Լուրեր

Հայաստան

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026
Ադրբեջան

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանն ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ ազատել առգրավված բեռնատար նավը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)