21-04-2026 / 19:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

2026/04/21 17:25
Թուրքիա, Տեսակետ

Թուրքիայում վերջին ամիսներին կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել պետական բյուջեի ծախսերի կառուցվածքը, հատկապես՝ նախագահի անվտանգության համար հատկացվող միջոցների կտրուկ աճը։

2026 թվականի փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ապահովման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 754 միլիոն 640 հազար 910 թուրքական լիրա (≈ 16 միլիոն 60 հզ.100 ԱՄՆ դոլար), ինչը գրեթե կրկնակի գերազանցում է հունվարի ցուցանիշը (451 միլիոն լիրա/ 9 միլիոն 922 հազար դոլար)։ Այս աճը վկայում է ոչ միայն անվտանգության ծախսերի ընդլայնման, այլ նաև բյուջետային առաջնահերթությունների փոփոխության մասին։

Հարկ է նշել, որ այս ամենին զուգահեռ Թուրքիայում հետզհետե աճում են նաև աղքատության ցուցանիշները։ Միևնույն ժամանակ երկրում շարունակում է խորանալ սոցիալական ճնշումը։ Մարտի տվյալներով՝ սովի շեմը հասել է 32.792 լիրայի (721 դոլար), իսկ աղքատության շեմը՝ 106.816 լիրայի ( 2.350 դոլար)։

Այս համատեքստում առավել ընդգծվում է հակադրությունը․ Փաստորեն Էրդողանի անվտանգության մեկ օրվա արժեքը կազմում է մոտ 25 միլիոն 154 լիրա (553.388 դոլար), մեկ ժամը՝ 1 միլիոն 48 հազար լիրա (23.056 դոլար), իսկ մեկ րոպեն՝ մոտ 17.468 լիրա (384 դոլար)։

Ըստ այդ երկրի ընդդիմության, Էրդողանին պաշտպանելու համար մեկ րոպեում ծախսվող գումարով բազմաթիվ քաղաքացիներ փորձում են գոյատևել ամբողջ ամսվա ընթացքում։ Նույնիսկ երկու րոպեում ծախսվող գումարը (մոտ 34.936 լիրա) գերազանցում է սովի շեմը։

Նշենք, որ Թուրքիայում շուրջ 4.3 միլիոն այրի կամ ծնողազուրկ երեխա ստանում է սոցիալական աջակցություն (նպաստ)։ 2026 թվականի տվյալներով, այդ նպաստները տատանվում են մոտ 4․900-ից (108 դոլար) մինչև 14․700 լիրայի (323 դոլար) սահմաններում։ Այսինքն՝ նույնիսկ առավելագույն նպաստ ստացող քաղաքացին չի ստանում այն գումարը, որը ծախսվում է նախագահի անվտանգության համար ընդամենը մեկ րոպեում։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Մանիսայի պատգամավոր Բեքիր Բաշևիրգենի հաշվարկներով՝ նախագահի անվտանգության մեկ ամսվա ծախսերով հնարավոր կլիներ վճարել՝ շուրջ 37 հազար թոշակառուի (20․000 լիրա թոշակ), կամ ավելի քան 51 հազար այրու և ծնողազուրկ երեխայի նպաստը (14․700 լիրա/ 323 դոլար)։

Այս տվյալների համադրությունը ցույց է տալիս ոչ միայն պետական ծախսերի աճն, այլև դրանց սոցիալական բաշխման անհամաչափությունը։ Մի կողմից՝ պետությունը հսկայական միջոցներ է հատկացնում «բարձր մակարդակի» անվտանգության համակարգին, մյուս կողմից՝ հասարակության զգալի մասը պայքարում է նվազագույն կենսապահովման համար։

Հատկանշական է, որ այս գործընթացը տեղի է ունենում տնտեսական լարվածության պայմաններում՝ բարձր գնաճի, լիրայի արժեզրկման և գնողունակության անկման ֆոնին։ Այս համատեքստում անվտանգության ծախսերի նման աճը արդեն ընկալվում է ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ որպես քաղաքական ընտրություն։ Կարելի է ասել, որ այս որոշումը պայմանավորված է նաև իշխանության կենտրոնացման և ներքին լեգիտիմության խնդիրներով։

Ավելին՝ թվերի համեմատությունը ցույց է տալիս արժեքային խզում․ այն գումարը, որը ծախսվում է նախագահի պաշտպանության վրա ընդամենը մեկ րոպեում, որոշ քաղաքացիների համար կազմում է ամբողջ ամսվա գոյատևման միջոց։ Սա ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և բարոյական հարցադրում է առաջացնում՝ պետական բյուջեի նպատակի վերաբերյալ։

Այս իրավիճակը հաճախ օգտագործվում է ընդդիմության կողմից որպես օրինակ՝ ցույց տալու համար, որ իշխող ուժի «խնայողության քաղաքականությունը» չի վերաբերում բոլորին հավասարապես։ Եթե հասարակության մի հատվածին կոչ է արվում կրճատել ծախսերը և «կյանքը սեղմել», ապա պետական բարձր մակարդակում ծախսերի աճը ընկալվում է որպես անհամաչափություն։

Եվ այս մոդելը գնալով ավելի հստակ դրսևորում է ավտորիտար երկրներին բնորոշ հատկանիշներ, որտեղ իշխանության անվտանգությունն ու կայունությունը գերադասվում են հասարակության սոցիալական բարեկեցությունից։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Նախորդ Լուրը

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հաջորդ Lուրը

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ֆիդանն Անթալիայում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

21/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026
Թուրքիա

Հայաստանը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը․ Կոստանյան

20/04/2026
Հաջորդ Lուրը

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)