Ապրիլի 22-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին, ՊՈւ հրամանատարի տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-մայոր Ջոնի Տատունաշվիլին, Հայաստանում Վրաստանի ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մայսուրաձեն։
Նախարարները հանդիպմանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր՝արձանագրելով այդ ուղղությամբ դրական դինամիկան։ Գործընկերները քննարկել են 2026թ․ երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված ուղղությունները, որն ավելի ընդգրկուն է, քան՝ նախորդ տարիներին։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում անվտանգության միջավայրին ու մարտահրավերներին։ Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները հայտնել են խաղաղությունն ապահովելու և ամրապնդելու իրենց պատրաստակամությունը։







