31-05-2026 / 15:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի հայտնի հաղորդավարուհի. «Սաֆարովը ոչ թե հերոս է, այլ՝ հանցագործ»

2020/05/28 19:09
Ադրբեջան, Կարևոր, Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ս․ թ․ մայիսի 26-ին հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ադրբեջանցի սպայի արտահանձնման և պատժի կրումից ազատելու «Մուկուչյանը և Մինասյանը՝ ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը։

Վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում ասվում է, որ Ադրբեջանը չհիմնավորվածկերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համարազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չիկարողացել հերքել խտրականության վերաբերյալ պնդումները։
Վճռի համաձայն, Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար։

Ուշագրավ է ՄԻԵԴ-ի վերոնշյալ վճռից հետո որոշ հայտնի ադրբեջանցիների արձագանքը, որոնց իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է Ալեն Ղուլյանը։

Նրանցից, մասնավորապես, ադրբեջանցի հաղորդավարուհի, մոդել և դերասանուհի Թունայ Ալիևան, ֆեյսբուքյան էջում գրառում է արե, որում նշել է, որ Սաֆարովը հանցագործ է.

«Ռամիլ Սաֆարովը ոչ թե հերոս է, այլ սեփական էմոցիաներին չտիրապետող հանցագործ։ Եթե կարող եք կարծիքս հարգեք, եթե չեք կարող ցույց տվեք ձեր դաստիարակությունը…»,– գրել է Ալիևան։

Թունայ Ալիևայի ֆեյսբուքյան այս գրառումը հավանել է նաև Ադրբեջանի կառավարության աշխատակազմինախկին ղեկավար, խորհրդարանի գործերի նախկին կառավարիչ, քաղաքագետ Ռամիս Յունուսը։

Հետաքրքիր է նաև ադրբեջանցի հոգեբան Նարմին Շահմարզադեի գրառումը, որում վերջինս դիմելով նախագահ Իլհամ Ալիևին, գրել է.
«Պարոն նախագահ, Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ այդ որոշման համար մեր վճարելիք փոխհատուցումը ձեր աշխատավարձի՞ց եք վճարելու։ Ի՞նչու պետք է ձեր սխալ որոշումների համար վճարի ժողովուրդը..»։

Իսկ լրագրող Ազեր Քազիմզադեն էլ իր հերթին գրել է, որ Ռամիլ Սաֆարովի խայտառակ հանցագործությունը Ադրբեջանի գլխին դեռ շատ աղետներ կբերի։

«Քնած մարդու սպանությունից հետո փոխվել է Արևմուտքի վերաբերմունքը Ադրբեջանի և ադրբեջանցիների նկատմամբ։ Ադրբեջանը եվրոպական դատարանում Ռամիլ Սաֆարովի գործը պարտվել է։ Ռամիլ Սաֆարովի նմանների պատճառով մեր երկրին շատ է վնաս հասցվում, երկիրն այնպես է խայտառակ արել, որ էլ ասելու չէ»,-գրել է լրագրողը։

Նախորդ Լուրը

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․ մայիսի 27

Հաջորդ Lուրը

Հայաստանի տարածքից նկատված երկնաքարն ընկել է Թուրքիայում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես կբացվի հունիսի 2-ին

29/05/2026
Հասարակություն

NASA-ն կսկսի լուսնային բազայի կառուցումը

27/05/2026
Ադրբեջան

Բայրամովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

27/05/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի տարածքից նկատված երկնաքարն ընկել է Թուրքիայում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հավանականությանը

29/05/2026

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

29/05/2026

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա

29/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)