ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կարող է Վաշինգտոնի համար արժենալ մինչև 1 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով «Harvard Kennedy School»-ի փորձագետ Լինդա Բիլմսի գնահատականներին։
Փորձագետը հաշվարկներում ներառել է ինչպես կարճաժամկետ ռազմական ծախսերը, այնպես էլ երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունները։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ին տարիներ կպահանջվեն սպառված զինանոցը վերականգնելու համար, ինչը կարժենա միլիարդավոր դոլարներ։ Բացի այդ, ըստ Բիլմսի, Վաշինգտոնը ստիպված կլինի կատարել շուրջ 55 հազար զինծառայողի նկատմամբ սոցիալական և բժշկական պարտավորությունները։
Ավելի վաղ «The Washington Post»-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էր, որ հակամարտության առաջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ-ն միայն զինամթերքի վրա ծախսել է մոտ 5.6 միլիարդ դոլար։







