03-07-2026 / 00:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունների համար հինգ պայման է առաջադրել

2026/05/18 10:23
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան

Միացյալ Նահանգները Իրանին հինգ պայման է առաջադրել խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին անցնելու համար, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ Վաշինգտոնը Թեհրանից պահանջում է հրաժարվել փոխհատուցման ցանկացած հավակնություններից, ԱՄՆ-ին փոխանցել 400 կիլոգրամ հարստացված ուրանը և միայն մեկ միջուկային համալիր աշխատեցնել:

«Բացի այդ, ամերիկյան կողմը պատրաստ չէ ապասառեցնել իրանական ակտիվների նույնիսկ 25 տոկոսը և այլ երկրներում ռազմական գործողությունների դադարեցումը կապում է բանակցությունների ընթացքի հետ: Այդ պահանջների կատարումը չի երաշխավորում, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կհրաժարվեն Իրանին նոր հարվածներ հասցնելուց»,- նշում է Fars-ը:

Ավելի վաղ Իրանը նույնպես հինգ պայման էր առաջադրել բանակցությունների վերսկսման համար: Թեհրանը պահանջում է պատերազմի դադարեցում ամբողջ տարածաշրջանում, հատկապես` Լիբանանում, պատժամիջոցների վերացում, ակտիվների ապասառեցում, վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում: ԱՄՆ նախագահն Իրանի առաջարկներն անընդունելի էր որակել, Թեհրանում պնդել էին, թե Դոնալդ Թրամփի արձագանքը որևէ նշանակություն չունի:

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ կողմերի տարաձայնությունները հիմնականում Իրանի միջուկային ծրագրի շուրջ են: Վաշինգտոնը Թեհրանից պահանջում է միջուկային ենթակառուցվածքի և ուրանի պաշարների սահմանափակման պարտավորություններ ստանձնել անմիջապես , մինչդեռ Իրանն առաջարկում է այդ հարցն առանձին քննարկել 30 օրվա ընթացքում:

Նախորդ Լուրը

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

Հաջորդ Lուրը

Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անվտանգությունը կապահովեն 56 հազար ուժայիններ

02/07/2026
Իրան

Իրանը կմասանկցի 2026-ի Ասիական խաղերին

02/07/2026
Անվտանգություն

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ

02/07/2026
Հաջորդ Lուրը

Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

02/07/2026

Փաշինյան․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԷԼԳ-երի կառուցումը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգությանը

02/07/2026

Ֆրանսիայում շոգի պատճառով ջրային ավազաններում լողալու ընթացքում ավելի քան 90 մարդ է խեղդվել

02/07/2026

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

02/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)