04-12-2025 / 16:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մայիսի 29․ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում

2020/05/29 17:48
Ադրբեջան, Արցախ, Թուրքիա, Իրան, Հայաստան, Հասարակություն, Վրաստան

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 29-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 160․979, որից 124.369-ն արդեն առողջացել է։ Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1․182-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 33.559 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․928․209-ի։ Մահացությունների թիվն ավելացել է 30-ով՝ կազմելով 4․461։ 683 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 1.576-ով։

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը հայտնել է, որ մայիսի 28-ին Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 191 դեպք, 125 մարդ ապաքինվել է, 2 մարդ մահացել։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում մինչև այժմ 4․759 մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանցից 3․022-ն ապաքինվել է, 56 մարդ մահացել է։ Բուժում է ստանում 1․681 մարդ, նրանցից 53-ի վիճակը ծանր է, 62-ինը՝ միջին ծանրության, մյուսներին կայուն։ Մինչև այժմ 284․669 թեստ է իրականացվել։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 3-ով, հայս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 746-ից բուժվողների թիվը կազմում է 153, մահացածների թիվը՝ 12, իսկ բուժված անձանց՝ 576: Բացի դրանից, բուժում են անցնում նաև 3 քաղաքացիներ, ում վարակը հաստատվել է այլ երկրներում: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2.966, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 250:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․819-ով՝ կազմելով 146․668: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2․258 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 50 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7․677։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 63 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 114․931: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 112․988 էր։ 2․547 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչև օրս 896․571 թեստ է անցկացվել։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 460-ով՝ հասնելով 8 676-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կենտրոնի կայքում այսօր ժամը 11-ի սահմաններում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 10-ով և հասել 3․297-ի: Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 56․042 է: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 120-ի, կորոնավիրուսով վարակված ևս 45 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 214 մարդ: Նշենք, որ մինչ այժմ կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ թիվը մեկ օրում 452-ն էր, որն արձանագրվել էր մայիսի 24-ին:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ մայիսի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 38 է, առողջացել է 25 պացիենտ, մեկուսացման մեջ է գտնվում 67 քաղաքացի: Ընդհանուր թեստավորվել է 863 քաղաքացի:

Նախորդ Լուրը

Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահին․«Լուռ կմնայի՞ք, եթե հարձակումը եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ»

Հաջորդ Lուրը

COVID 19–ը բացառիկ մարտահրավերներ է ստեղծում չճանաչված երկրների համար. կարո՞ղ է հետհամաճարակային աշխարհը լինել ավելի ներառական ու ժողովրդավարական

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հասարակություն

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025
Հաջորդ Lուրը

COVID 19–ը բացառիկ մարտահրավերներ է ստեղծում չճանաչված երկրների համար. կարո՞ղ է հետհամաճարակային աշխարհը լինել ավելի ներառական ու ժողովրդավարական

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)