09-09-2026 / 07:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ բանաձևի կասեցումը երկարաձգելու համար

2026/06/01 17:10
Ադրբեջան, ԱՄՆ, Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Ազատության աջակցության ակտ»-ի 907-րդ բանաձևի փոփոխության կասեցումը երկարաձգելու համար։ Փոխանցում է Factor.am-ը:

«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել «Ազատության աջակցության մասին» ակտի 907-րդ բանաձևի չեղարկման ժամկետը երկարաձգելու մասին հուշագիրն ինձ նվեր ուղարկելու համար՝ կից Ձեր անձնական գրառմամբ ու բարի խոսքերով։ Ես բարձր եմ գնահատում այս մտածված և բարի ժեստը և մեծ հարգանքով եմ վերաբերվում դրան»,- նշել է Ալիևը։

Հավելենք, որ 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած «Ազատության աջակցության ակտ» օրենքով նախատեսվում էր օժանդակել ԽՍՀՄ կազմից դուրս եկած Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին, սակայն, Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում, երբ թեժ մարտեր էին ընթանում Լեռնային Ղարաբաղում, հայ համայնքի ակտիվ ջանքերի շնորհիվ «Ազատության աջակցության ակտ»-ի տեքստում ներառվեց 907-րդ բանաձևը, որն արգելում էր ամերիկյան կառավարության ուղղակի օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չէր դադարեցրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և ուժի կիրառումը նրանց նկատմամբ։

Իրավիճակը փոխվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և ԱՄՆ-ի այլ քաղաքներում իրականացված ահաբեկչական լայնածավալ հարձակումներից հետո: Նախագահ  Ջորջ Բուշը 2002 թ․-ի հունվարին ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմել էր Սենատին՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ բանաձևը և Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում օժանդակելու հնարավորություն տալ: Նաև ընդգծվում էր, որ 907-րդ բանաձևի ժամանակավոր չեղարկումը չի վնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին, և Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Դրանից ի վեր ԱՄՆ կառավարությունները շրջանցել են բանաձևը։

Բաքուն այժմ մեծ ջանքեր է գործադրում օրենքի չեղարկմանը հասնելու համար, սակայն դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը։

Նախորդ Լուրը

ՆԱՏՕ-ն կոչ է անում մեծացնել պաշտպանական ծախսերը և աջակցությունը Ուկրաինային

Հաջորդ Lուրը

Փեզեշքիանը հայտարարել է, որ կշարունակի իր գործունեությունը առավելագույն ուժով

Այլ Լուրեր

Screenshot
Անվտանգություն

Կալաս. Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի համար պատերազմի հարթակի

08/09/2026
ՌԴ

Լավրով․ Թրամփը փակված է համարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

08/09/2026
Միջազգային

Կոբախիձեն հերքել է հրաժարականի մասին լուրերը

08/09/2026
Հաջորդ Lուրը

Փեզեշքիանը հայտարարել է, որ կշարունակի իր գործունեությունը առավելագույն ուժով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

08/09/2026

ՀՀ և ՌԴ հարաբերությունները մեծ ընտանիքի հարաբերությունների են նման. Չայկա

08/09/2026

Պատերազմում հաղթանակը շատ մոտ է. Պեսկով

08/09/2026

Թուրքիայի Անթալիա նահանգում հրդեհներ են

08/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)