22-07-2026 / 00:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները ուղարկվում են նոր շուկաներ

2026/06/02 17:00
Հայաստան, Տնտեսություն

Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվում են նոր ուղղություններով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որ երկրների հետ են ձեռք բերվել պայմանավորվածություններ՝ ռուսական շուկայում սահմանափակումների ենթարկված հայկական ապրանքների արտահանման համար։ Փոխանցում է «Արմենպրես»-ը:

Հարցին՝ խոսքը Եվրամիության, թե այլ շուկաների մասին է, վարչապետը պատասխանել է․ «Եվրամիության և այլ»։ Նրա խոսքով՝ արդեն մի քանի գործարար պատվիրակություններ աշխատում են նոր շուկաներում, և հայկական արտադրանքի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են։

«Այսօր մեր մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են, և վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ», – նշել է վարչապետը։

Փաշինյանը վստահեցրել է, որ հայկական արտադրանքի իրացման խնդիր չի լինի։ «Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով», – ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Նախկինում սահմանափակումներ էին կիրառվել նաև մի շարք բանջարեղենների, «Ջերմուկ» հանքային ջրի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների նկատմամբ։

Նախորդ Լուրը

Կարսում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների հանդիպում

Հաջորդ Lուրը

Կոբախիձեն անդրադարձել է Բաքու-Թբիլիս-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավմանը

Այլ Լուրեր

Կարևոր

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Անվտանգություն

Սև ծովում նավթատար նավ է ենթարկվել անօդաչու թռչող սարքի հարձակման

20/07/2026
Ադրբեջան

Ադրբեջանը ճնշում է գործադրել, որպեսզի Իսրայելը հետ կանչի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը. Haaretz

20/07/2026
Հաջորդ Lուրը

Կոբախիձեն անդրադարձել է Բաքու-Թբիլիս-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավմանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)