04-12-2025 / 16:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

COVID-19-ը տարածաշրջանում. hունիսի 2

2020/06/02 17:26
Ադրբեջան, Արցախ, Թուրքիա, Իրան, Հայաստան, Հասարակություն, Վրաստան

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 1-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների  վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 10 009 դեպք:Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 59917 (մեկ օրում արվել է 1249 թեստավորում): Փաստացի այս պահին բուժվում է 6368 անձ (ավելացել է 472-ով):Վերջին տվյալներով ապաքինվել է 3427 անձ, վերջին մեկ օրում 25-ը հոգի:
Ընդհանուր առմամբ, 158 պացիենտ մահացել է (ավելացել է 19-ով):

Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում: Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, հունիսի 2-ի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով 46 վարակակիր է գրանցվել, որից 26-ն արդեն առողջացել են, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։ Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է 31525 թեստ, որոնցից 827-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք, առողջացել է 974 մարդ։
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 164769 հաստատված դեպք և մահվան 4563 դեպք, առողջացել է 128947 հիվանդ:

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը հայտնել է, որ Ադրբեջանում վերջին օրվա ընթացքում ևս 168 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուս վարակը, 80 մարդ ապաքինվել է, 5 մարդ մահացել է:
Նշենք, որ մինչ օրս Ադրբեջանում կորոնավիրուսով է վարակվել  5662 մարդ, 3508-ը՝ ապաքինվել է, 68-ը՝ մահացել: Շարունակում է բուժում ստանալ 2086 մարդ, նրանցից 55-ի վիճակը ծանր է, 69-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն: Ընդհանուր առմամբ 302933 թեստ է իրականացվել:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին 24 ժամում աճել են 2-ով: Այս ընթացքում ապաքինվել է ևս 10 հոգի: Հունիսի 2-ի դրությամբ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 2508, ստացիոնար վերահսկողության ներքո` 300 քաղաքացի: Արձանագրվել է 12 մահ:  Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 հիվանդ:
Փետրվարի 26-ից մինչև այսօր Վրաստանում վարակման 796 դեպք է արձանագրվել, ապաքինման` 634:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3117-ով՝ կազմելով 157 562: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 2979 էր։ Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան  64 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 7942:  Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 123 077։ 2565 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչ օրս Իրանում 975 936  թեստ է անցկացվել։

Նախորդ Լուրը

Ինքնամեկուսացման պայմաններում Վրաստանում մեծացել է ընտանեկան բռնության ռիսկը

Հաջորդ Lուրը

Վրաստանում Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հասարակություն

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանում Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)