Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր ականորս նավերն ուղարկել Հորմուզի նեղուց՝ ականազերծման գործողություններ իրականացնելու նպատակով։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։ Փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Տվյալ տարածաշրջանում են գտնվում մեր երկու ականորս նավերը՝ Lyre-ը և Androm de-ն, որոնք պոտենցիալ կերպով պատրաստ են մասնակցելու ականազերծման գործողություններին», – ասել է նախարարը։ Վոտրենը չի հստակեցրել, թե նավերը ներկայում որտեղ են տեղակայված, սակայն նշել է, որ դրանք «հեռու չեն Հորմուզի նեղուցից»։
«Սա նշանակում է, որ դրանք կարող են շատ արագ միջամտել», – ընդգծել է նա՝ միաժամանակ հավելելով, որ դեռևս անորոշ է՝ արդյոք նեղուցն ականապատված է, թե ոչ։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդի դեր ստանձնած Պակիստանի պաշտոնյաները հաստատել են, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել։ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին, Ժնևում։ Հունիսի 15-ից նաև հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտի, ինչպես նաև բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։







