17-06-2026 / 17:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը Հարավային Կովկասի ամենախաղաղ երկիրն է Խաղաղության համաշխարհային ինդեքսում

2026/06/17 16:22
Կարևոր, Հայաստան, Հարավային Կովկաս

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակել է 2026 թվականի Խաղաղության համաշխարհային ինդեքսը, որի համաձայն՝ Հայաստանը 163 երկրների շարքում զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը՝ ստանալով 1.825 միավոր։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 7 հորիզոնականով։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Զեկույցի համաձայն՝ այս ցուցանիշով Հայաստանը Հարավային Կովկասի ամենախաղաղ երկիրն է, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 15 երկրների թվում զբաղեցնում է 6-րդ տեղը՝ զիջելով միայն Բուլղարիային, Ուզբեկստանին, Ղազախստանին, Ռումինիային և Տաջիկստանին։ Երկրում խաղաղության մակարդակը գնահատվել է որպես «բարձր», ինչը պահպանվում է 2025 թվականից սկսած։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանը զբաղեցրել է 110-րդ, իսկ Վրաստանը՝ 94-րդ հորիզոնականը։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանի դիրքերի բարելավումը պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Փաստաթղթում նշվել է, որ երկու երկրները 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում ստորագրել են խաղաղության համաձայնագիր, իսկ հետագա գործընթացները ներառում են սահմանազատման աշխատանքներ, վառելիքի մատակարարումներ և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային ուղու կառուցում։

Ըստ զեկույցի՝ գնողունակության համարժեքության հաշվարկով Հայաստանի ռազմական ծախսերը 2025 թվականին կազմել են ՀՆԱ-ի 6,06 տոկոսը։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ընդհանուր ցուցանիշը մեկ տարվա ընթացքում բարելավվել է 4 տոկոսով։ Ամենամեծ առաջընթացը գրանցվել է «Հասարակական անվտանգություն և պաշտպանություն» բաղադրիչում՝ 9,3 տոկոս։ Այս ենթաինդեքսում բռնի ցույցերի ցուցանիշը բարելավվել է 42,9 տոկոսով, իսկ քաղաքական ահաբեկչության ցուցանիշը՝ 33,3 տոկոսով։ Միաժամանակ «Շարունակվող ներքին և միջազգային հակամարտություններ» բաղադրիչում արձանագրվել է համեստ՝ 1,8 տոկոս բարելավում։

Նախորդ Լուրը

Արաղչին ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդ Lուրը

Հռոմի պապ․ ԱՄՆ-Իրան համաձայնությունը պետք է վերջ դնի պատերազմին և միջուկային զենքին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանները

17/06/2026
Հայաստան

Բիլի Ջին Քինգի գավաթ. Ադրբեջանը թենիսի Հայաստանի կանանց հավաքականի առաջին մրցակիցն է

17/06/2026
ԱՄՆ

Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի ԶՈւ մասնակցությամբ զորավարժություն է մեկնարկել

17/06/2026
Հաջորդ Lուրը

Հռոմի պապ․ ԱՄՆ-Իրան համաձայնությունը պետք է վերջ դնի պատերազմին և միջուկային զենքին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանները

17/06/2026

Բիլի Ջին Քինգի գավաթ. Ադրբեջանը թենիսի Հայաստանի կանանց հավաքականի առաջին մրցակիցն է

17/06/2026

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություն կանցկացվի նաև Իրաքում

17/06/2026

Հռոմի պապ․ ԱՄՆ-Իրան համաձայնությունը պետք է վերջ դնի պատերազմին և միջուկային զենքին

17/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)