Թեհրանը առաջիկա բանակցություններում ձգտելու է ապահովել Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնագրի լիարժեք իրականացումը, սակայն Վաշինգտոնի կողմից պայմանավորվածությունների խախտման կամ չափազանց մեծ պահանջների դեպքում Իրանը կտա «ջախջախիչ պատասխան»։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
Ղալիբաֆը X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդի կողմից առաջադրված գլխավոր խնդիրն է հասնել համաձայնագրի բոլոր պայմանների և կետերի գործնական իրագործմանը։
«Անբարեխղճության, պայմանավորվածությունների խախտման և մյուս կողմի չափազանց մեծ պահանջների դեպքում մենք առանց տատանվելու թշնամուն ջախջախիչ պատասխան կտանք»,- գրել է նա։
Իրանի խորհրդարանի խոսնակը նաև նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը կրկին ընտրի ռազմական հակամարտության ճանապարհը, Թեհրանը պատրաստ է ավելի ուժեղ հարված հասցնել։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռավար կարգով ստորագրել են Իրանի և ԱՄՆ-ի միջև 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պարտավորվում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում, ինչպես նաև սկսել բանակցություններ՝ առավելագույնը 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու նպատակով։







