Լիբանանը պատրաստվում է Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլին, որը մեկնարկելու է Վաշինգտոնում՝ ԱՄՆ-Իրան վերջին համաձայնության ֆոնին: Ըստ աղբյուրների՝ համաձայնությունը զգալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լիբանանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Լիբանանը կփորձի հասնել Իսրայելի զինված ուժերի դուրսբերման հստակ ժամանակացույցի։ Միաժամանակ, իսրայելական կողմը բանակցությունների հիմնական նպատակ է համարում «Հեզբոլլահի զինաթափումը և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը»։ Լիբանանյան կողմը, սակայն, մտահոգված է, որ ԱՄՆ-Իրան համաձայնությունը փոխել է բանակցությունների ուժային դաշտը՝ թուլացնելով պետության դիրքերը և ուժեղացնելով Իրանի ազդեցությունը Հեզբոլլահի միջոցով։
Reuters-ի փոխանցմամբ՝ կողմերը վերջին ամիսներին անցկացրել են մի քանի փուլ բանակցություններ, սակայն կայուն հրադադարի հասնել չի հաջողվել։ Լիբանանցի պաշտոնյաներից մեկը նշել է, որ առանց վստահության խնդիրը շարունակում է մնալ հիմնական խոչընդոտը․ կողմերը չեն կարողանում փոխզիջումների գալ իրենց պահանջների շուրջ։ Հեզբոլլահը, իր հերթին, դեմ է զինաթափմանը և կոչ է անում կառավարությանը հրաժարվել Իսրայելի հետ ուղիղ բանակցություններից։
Փորձագետների գնահատմամբ՝ ԱՄՆ-Իրան համաձայնությունը կարող է կամ կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, կամ հակառակը՝ բարդացնել բանակցային գործընթացը՝ նոր քաղաքական հաշվարկներ բերելով կողմերի միջև։







