Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ներկայացրել է նիստում քննարկված և օրակարգային հարցերը։ Նա խոսել է նաև Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման մասին։ Նա մասնավորապես նշել է․
«Օգտակար եմ համարում, որ սա էլ իմանան․ մենք մեծ պատմությամբ և մեծ խղճով ազգի ներկայացուցիչներ ենք։ Դարեր շարունակ ընկածի ձեռքը բռնել ենք, նեղության մեջ եղողներին օգնության ենք հասել, մեր դռներն ենք բացել մեր երկրում ապաստանածների համար։ Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը։ Մեր պատմության ընթացքում ո՛չ ցեղասպանություն է եղել, ո՛չ կոտորած, ոչ բռնություն և ո՛չ էլ գաղութատիրություն։ Մեր հազարամյա պայծառ պատմության մեջ միմիայն կա արդարություն և ողորմություն, կա օգնություն՝ ցուցաբերված բոլոր տուժածներին, առանց հաշվի առնելու նրանց կրոնը, ծագումը, ինքնությունը, կա առաքինություն՝ տեր կանգնելու ինկվիզիցիայից և նացիզմից փախչողների։ Մեր պատմության մեջ կա մեր հերոս նախնիների վեհ կեցվածքը, որոնք ասում էին․ «Գահս ու թագս կտամ, բայց իմ երկրում ապաստանածներին չեմ հանձնի»։ Սա ամենից լավը գիտեն Թուրքիային և թուրք ազգին զրպարտողները, ինչն անում Գազայում իրենց բարբարոսությունները կոծկելու համար»։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն ներկայացրել էր երկրի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը: Առաջիկայում բանաձևը կներկայացվի Իսրայելի խորրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը:







