01-10-2026 / 07:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ

2026/07/02 12:10
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Միջազգային

Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ։ Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է քաղաքի փոխքաղաքապետ Ալվան Շարաֆուդդինը։

Նրա խոսքով՝ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ամբողջությամբ ավերվել է 24 բազմահարկ բնակելի շենք, ևս հինգը՝ մասնակի վնասվել։ Փլատակների մաքրման աշխատանքներից հետո հաստատվել է 60 խաղաղ բնակչի մահը։

Շարաֆուդդինի խոսքով՝ քաղաքի բազմաթիվ փողոցներում դեռևս տեսանելի են վերջին ավիահարվածների հետևանքները։ Նա նշել է, որ հունիսի սկզբին, իսրայելական հրամանատարության նախազգուշացումներից հետո, Տյուրոսում մնացել էր բնակչության ընդամենը 10-15 տոկոսը, իսկ հրադադարի հայտարարումից հետո վերադարձել է բնակիչների շուրջ 89 տոկոսը։ Միաժամանակ, բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց բնակարանները, և քաղաքային իշխանությունները փորձում են նրանց ժամանակավոր կացարանով ապահովել։

Փոխքաղաքապետը նշել է նաև, որ քաղաքապետարանը ռազմական գործողությունների սրման սկզբից՝ մարտի 2-ից, չի դադարեցրել աշխատանքը՝ ստեղծելով ճգնաժամային շտաբ, որը զբաղվել է բնակիչների կարիքների ապահովմամբ և փրկարարական աշխատանքների համակարգմամբ։

Նրա խոսքով՝ իսրայելական ավիահարվածներից վնասվել են նաև Տյուրոսի հնագիտական պարկի՝ Էլ-Մինայի տարածքում գտնվող հնագույն հուշարձանները։ Մասնավորապես, վնասվել են առևտրային հրապարակի (ագորայի) սյուների խոյակները, իսկ պայթյունների ալիքից ճաքեր են առաջացել հռոմեական ժամանակաշրջանի մի շարք խճանկարների վրա։

Շարաֆուդդինը հիշեցրել է, որ հնագույն Տյուրոսի ավերակները, այդ թվում՝ հիպոդրոմը, ջրանցույցը, հաղթակամարը և նեկրոպոլիսը, ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելը ռազմական գործողությունների ընթացքում անտեսել է մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ Հաագայի կոնվենցիայի պահանջները։

Նախորդ Լուրը

Նորվեգիան գրեթե ամբողջությամբ կարգելի արհեստական բանականության կիրառումը տարրական դպրոցի աշակերտների շրջանում

Հաջորդ Lուրը

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 18 մլն եվրո․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը

Այլ Լուրեր

Հայաստան

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026
Ադրբեջան

Թուրքիան և Ադրբեջանը ավելի քան 500 մլն դոլարի ռազմարդյունաբերական պայմանագրեր կստորագրեն

30/09/2026
Անվտանգություն

Flydubai-ի օդաչուն դանակահարել է գործընկերոջը և փորձել առևանգել ինքնաթիռը

30/09/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 18 մլն եվրո․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026

Ադրբեջանն ԱԹՍ-ներ կմատակարարի Պակիստանին

30/09/2026

Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ Հ․ Ալիևի կիսանդրին վնասելու մեղադրանքով

30/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը ավելի քան 500 մլն դոլարի ռազմարդյունաբերական պայմանագրեր կստորագրեն

30/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)