06-10-2026 / 15:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական դասագրքերում «Հայկական հարց» տերմինը կդառնա «Հայկական անհիմն պնդումներ»

2026/07/06 15:34
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն

Թուրքիայի Հանրապետության կրթության նախարարությունը նոր ուսումնական ծրագրում փոփոխել է պատմության և աշխարհագրության դասագրքերում կիրառվող մի շարք հասկացություններ։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն կիրառել, իր բնորոշմամբ, «ավելի ճիշտ ձևակերպումներ»։

Նոր ուսումնական ծրագրում «Հայկական հարց» տերմինը փոխարինվել է «Հայկական անհիմն պնդումներ» ձևակերպմամբ, «Կենտրոնական Ասիա» տերմինը՝ «Թուրքեստան», «Էգեյան ծով»-ը՝ «Կղզիների ծով», «Խաչակրաց արշավանքներ»-ը՝ «Խաչակրաց հարձակումներ» ձևակերպմամբ։

Բացի այդ, դասագրքերում կատարվել են նաև հետևյալ փոփոխությունները.

  • «Աշխարհագրական մեծ հայտնագործություններ» – «Գաղութատիրական քաղաքականություն»,
  • «Տեղահանության մասին օրենք» – «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք»,
  • «Բյուզանդիա» – «Արևելյան Հռոմ»,
  • «Պոնտոսի հարց» – «Պոնտոսի անհիմն պնդումներ»,
  • «Թուրքիայի ջրային ռեսուրսներ» – «Կապույտ հայրենիք»*,
  • «Թուրքիայի օդային տարածք» – «Երկնային հայրենիք»,
  • «Թուրքիայի անտառներ» – «Կանաչ հայրենիք»։

Նոր հասկացությունները ներառվել են Թուրքիայի դպրոցների նոր ուսումնական ծրագրում և աստիճանաբար կիրառվում են պատմության ու աշխարհագրության դասագրքերում։

*«Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգը, որն առաջացել է դեռևս 2006 թվականին Թուրքիայի Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարությունում, ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հավակնությունները շրջապատող չորս ծովերում՝ Սև, Մարմարա, Էգեյան և Միջերկրական։

Նախորդ Լուրը

ԵՄ-ն օրերի ընթացքում կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Հաջորդ Lուրը

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնումը

06/10/2026
Անվտանգություն

Թուրքիայում լրագրող է ձերբակալվել Վրաստանի ընտրությունների վերաբերյալ ռեպորտաժի պատճառով

06/10/2026
Ադրբեջան

Բաքվի իշխանությունը չի կարող մեր եղբայրը լինել. Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ակցիա է անցկացվել

05/10/2026
Հաջորդ Lուրը

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի վերահսկողության մասին, հութիները հերքում են

06/10/2026

Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայան հարձակման է ենթարկվել․ կան տուժածներ

06/10/2026

Աշխատանք ու պայմաններ չկան, շատերը վերադառնում են Բաքու. Արցախում հաստատված ադրբեջանցիները դժգոհում են

06/10/2026

Ադրբեջանում տարվա սկզբից առնվազն 44 զինծառայող է մահացել ոչ մարտական պայմաններում

06/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)