05-10-2026 / 13:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

2026/07/06 16:10
Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

Պաղեստինյան «Համաս» շարժումը հայտարարել է Գազայի հատվածը շուրջ երկու տասնամյակ կառավարած մարմնի լուծարման մասին՝ ճանապարհ հարթելով քաղաքացիական կառավարման գործառույթները տեխնոկրատական կառույցին փոխանցելու համար։ Այս մասին հայտնել է «Euronews»-ը։

«Համաս»-ի կառավարության լրատվական գրասենյակի ղեկավար Իսմայիլ ալ-Թավաբթան հայտնել է, որ արտակարգ իրավիճակների կառավարության ղեկավար Մոհամմեդ ալ-Ֆարան պաշտոնապես հրաժարական է տվել, իսկ կառավարման մարմինը լուծարվել է՝ վարչական լիազորությունները Գազայի կառավարման ազգային հանձնաժողովին (NCAG) փոխանցելու նպատակով։

Գազայի կառավարման ազգային հանձնաժողովը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ձևավորված Խաղաղության խորհրդի կողմից՝ 2025 թվականի հոկտեմբերին Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարի համաձայնագրից հետո։

«Համաս»-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմի խոսքով՝ շարժումը որոշել է այլևս չղեկավարել Գազայի հատվածը՝ հույս ունենալով, որ ազգային հանձնաժողովը շուտով կստանձնի կառավարման լիազորությունները։

Ավելի վաղ «Համաս»-ի ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ Կահիրեում կայացած հանդիպման ընթացքում շարժումն իր որոշման մասին տեղեկացրել է նաև պաղեստինյան մյուս խմբավորումներին։ Նրա խոսքով՝ մյուս խմբավորումները ողջունել են այդ քայլը՝ այն գնահատելով որպես Գազայի կառավարման նոր համակարգի ձևավորման ուղղությամբ կարևոր առաջընթաց։

Լուծարման արդյունքում Գազայի կառավարման ազգային հանձնաժողովը, որը գլխավորում է պաղեստինցի տեխնոկրատ Ալի Շաաթը, պետք է ստանձնի վարչական կառավարումը։ Սակայն հանձնաժողովը մինչ այժմ գործում է Գազայի սահմաններից դուրս, քանի որ, ըստ տեղեկությունների, Իսրայելը դեմ է եղել նրա մուտքին պատերազմից տուժած տարածք։

Նախորդ Լուրը

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

Հաջորդ Lուրը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև ընդունել

Այլ Լուրեր

Իրան

Միրզոյանն Իրանում հանդիպել է Արաղչիին

05/10/2026
Թուրքիա

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքի կոմիտեն կհանդիպի Էր Ռիադում

05/10/2026
Անվտանգություն

Մեդվեդևը հայտարարել է՝ որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը

05/10/2026
Հաջորդ Lուրը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև ընդունել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Միրզոյանն Իրանում հանդիպել է Արաղչիին

05/10/2026

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքի կոմիտեն կհանդիպի Էր Ռիադում

05/10/2026

Մեդվեդևը հայտարարել է՝ որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը

05/10/2026

Իրկուտսկում ժանտախտի կասկածից հետո խուճապ է տարածվել

05/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)