Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշնակիցներին կոչ է անելու արագացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը՝ Ռուսաստանի կողմից վերջին օրերին իրականացված հրթիռային հարվածների ֆոնին: Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային հատկապես անհրաժեշտ են ամերիկյան Patriot համակարգերի հրթիռներ, քանի որ վերջին հարձակման ժամանակ երկիրը չի կարողացել խոցել Ռուսաստանից արձակված բալիստիկ հրթիռներից և ոչ մեկը։ Նրա խոսքով՝ եթե հնարավոր չլինի արագ համալրել այդ պաշարները, անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի աջակցությամբ զարգացնել նաև հակաօդային պաշտպանության տեղական արտադրությունը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ն երկու անգամ հարվածել է Կիևին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ։ Միաժամանակ Ուկրաինան շարունակում է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, ռազմական օբյեկտներին և ենթակառուցվածքներին։







