07-07-2026 / 13:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփի «նվերը» Էրդողանին. ԱՄՆ նախագահը մտադիր է Թուրքիային F-35 կործանիչների ծրագիր վերադարձնել

2026/07/07 11:33
ԱՄՆ, Թուրքիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնելու է, որ ինքը պատրաստ է վերականգնել Անկարայի մասնակցությունը F-35 հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրին: Այս քայլով Թրամփը կչեղարկի այն արգելքը, որն անձամբ սահմանել էր յոթ տարի առաջ՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնում է New York Times-ը:

Այս շաբաթ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թրամփն արդեն իսկ ակնարկել էր, որ պատրաստվում է բերել մի «նվեր», որը Էրդողանին «շատ երջանիկ» կդարձնի:

Թրամփի այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվում ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ էլ դաշնակիցների շրջանում: Հավանական է՝ այն կբախվի ԱՄՆ Կոնգրեսի լուրջ դիմադրությանը, որը կարող է փորձել արգելափակել գործարքը: Ծրագրի քննադատներից է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը կտրուկ դեմ է արտահայտվել Թուրքիային ժամանակակից սպառազինություն վաճառելուն.

«Թուրքիան մեծ երկիր է, բայց այն ղեկավարվում է մի մարդու կողմից, ով բացահայտ կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա օկուպացրել է ՆԱՏՕ-ի անդամ Կիպրոսի կեսը, սպառնում է ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Հունաստանին և բացահայտ խոսում է Երուսաղեմը նվաճելու մասին»,-հայտարարել է Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ 2019 թվականին՝ Թրամփի առաջին նախագահության օրոք, Թուրքիան հեռացվեց F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այն ժամանակ Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ Մոսկվան կարող է տեղեկություններ կորզել F-35-ի հակահրթիռային հնարավորությունների մասին։ Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում էր, որ F-35-ը չի կարող գոյակցել ռուսական հետախուզական հարթակի հետ։

Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ F-35-ների վաճառքն արգելափակված է, քանի դեռ վարչակազմը պաշտոնապես չի հավաստիացրել, որ Թուրքիան այլևս չի տիրապետում ռուսական այդ համակարգերին։ Ըստ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ՝ այս խոչընդոտը հաղթահարելու համար քննարկվում է տարբերակ, ըստ որի թուրքական S-400-ները կարող են հանձնվել երրորդ կողմի։

Չորս տարի առաջ քննարկվում էր դրանք Ուկրաինային փոխանցելու հարցը, սակայն այժմ քիչ հավանական է, որ Թրամփն ու Էրդողանը գնան այդ քայլին։ Որպես այլընտրանք դիտարկվում է նաև համակարգերի հիմնական մասերի հեռացումը՝ դրանք ոչ աշխատունակ դարձնելու նպատակով։

Tags: F-35ԱՄՆԹուրքիա
Նախորդ Լուրը

«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ԱԷԿ

Հաջորդ Lուրը

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Զելենսկու և Ալ Շարաայի հետ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կպահանջի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը

07/07/2026
ԱՄՆ

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Զելենսկու և Ալ Շարաայի հետ

07/07/2026
ԱՄՆ

Հորմուզի նեղուցում Իրանն առևտրային նավեր է թիրախավորել. Axios

07/07/2026
Հաջորդ Lուրը

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Զելենսկու և Ալ Շարաայի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում 59 երկրում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել

07/07/2026

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կպահանջի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը

07/07/2026

ՌԴ հրթիռային և ԱԹՍ նոր հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 22 մարդ է զոհվել

07/07/2026

Մակրոնը մեկնել է Սիրիա՝ դառնալով արևմտյան երկրի առաջին առաջնորդը, որն այցելել է երկիր նոր իշխանությունների օրոք

07/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)