26-08-2026 / 07:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինան ԱՄՆ-ից «Patriot»-ի հրթիռներ կստանա

2026/07/10 10:27
ԱՄՆ, Անվտանգություն, Միջազգային

Ուկրաինան առաջիկա օրերին Միացյալ Նահանգներից կստանա ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի «PAC-3» հրթիռներ՝ «Patriot» զենիթահրթիռային համալիրների համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Փոխանցում է Deutsche Welle-ն:

«Ես կարծում եմ, որ սա արդյունավետ գագաթնաժողով էր Ուկրաինայի համար: Առաջիկա օրերին մենք փաթեթ կստանանք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչպես նաև առանձին պայմանավորվածություններ են ձեռք բերվել եվրոպացիների հետ»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ Կիևն ու Վաշինգտոնը քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայի տարածքում «Patriot»-ի հակահրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու շուրջ: Նրա խոսքով՝ կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն տեխնիկական մանրամասները:

Հարկ է նշել, որ բալիստիկ հրթիռների որսման համար նախատեսված «PAC-3»-ի մեկ միավորի արժեքը կազմում է շուրջ 5 միլիոն դոլար, և ներկայումս արտադրվում է միայն ԱՄՆ-ում և Ճապոնիայում:

«PAC-3» հրթիռների պակասը շարունակում է մնալ ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի ամենացավոտ խնդիրներից մեկը: Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտարարել էր, որ երկրում փաստացի սպառվել են բալիստիկ սպառնալիքների դեմ պայքարի համար նախատեսված հրթիռները:

Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ռուսական կողմն ակտիվորեն օգտագործում է այս իրավիճակը։ Մասնավորապես, Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ իրականացված վերջին զանգվածային հարվածներից մեկի ժամանակ ռուսական զորքերը արձակել էին 23 միավոր «Իսկանդեր-Մ» և Ս-400 բալիստիկ հրթիռներ։

Tags: ԱՄՆՈւկրաինաՈւկրաինա-ՌԴ պատերազմ
Նախորդ Լուրը

Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեին

Հաջորդ Lուրը

Ստամբուլում անհայտ անձը վնաս է հասցրել հայկական եկեղեցու գերեզմանատանը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó
Միջազգային

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
Հաջորդ Lուրը

Ստամբուլում անհայտ անձը վնաս է հասցրել հայկական եկեղեցու գերեզմանատանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)