ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածների նոր փուլ է իրականացրել՝ թիրախավորելով տասնյակ ռազմական օբյեկտներ Հորմուզի նեղուցի մատույցներում և իրանական ափամերձ շրջաններում:
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ յոթ ժամ տևած գործողության ընթացքում ԱՄՆ կործանիչները, անօդաչու թռչող սարքերն ու ռազմանավերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և անօդաչու սարքերի կայաններին, ռազմածովային կարողություններին ու ափամերձ պաշտպանության համակարգերին՝ «նպատակ ունենալով նվազեցնել առևտրային նավագնացությանն ու քաղաքացիական անձնակազմերին սպառնացող վտանգները»:
ԱՄՆ-ի հարվածներին Իրանը կրկին պատասխանել է թիրախավորելով Պարսից ծոցի արաբական երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտները:







