16-07-2026 / 13:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

2026/07/16 11:52
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Միջազգային

ՀՀ կառավարությունը սկսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը։

Համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ որոշման ընդունումից հետո այն սահմանված կարգով կուղարկվի Սահմանադրական դատարան, ապա՝ Ազգային ժողով՝ վավերացման։

Միրզոյանի խոսքով՝ համաձայնագրով նախատեսվում է, որ «TRIPP զարգացման ընկերությունը» կստանա նախագծի գոտիներում հողօգտագործման և կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով։

Նախարարը հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։ Նրա խոսքով՝ 49-ամյա ժամկետի ավարտից հետո կողմերը կկարողանան համաձայնությամբ երկարաձգել պայմանագիրը ևս 50 տարով, որի դեպքում Հայաստանի մասնաբաժինը կհասնի 49 տոկոսի։

Միաժամանակ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համաձայնագիրը չի սահմանափակում Հայաստանի ինքնիշխան իրավասությունները։

«Հայաստանի Հանրապետությունը կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի իրավասության ներքո կմնան նաև անվտանգության և իրավապահ գործունեությունը, սահմանային և միգրացիոն վերահսկողությունը, հարկերի և տուրքերի հավաքագրումն ու պետական բյուջե փոխանցումը, պետական տեղեկատվական համակարգերի գործարկումը, ինչպես նաև պետական վարչական և վերահսկողական գործառույթների իրականացումը։

Tags: TRIPP
Նախորդ Լուրը

Զախարովա․ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների վերաբերյալ

Այլ Լուրեր

Իրան

Հորդանանը խոցել է Իրանի արձակած ութ հրթիռ

16/07/2026
Կարևոր

Ֆուտբոլի ԱԱ․ Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

16/07/2026
Թուրքիա

«Հայաստանի տուրօպերատորներին հրավիրում ենք Դիարբեքիր»․ Մեհմեթ Քայա

15/07/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

16/07/2026

Զախարովա․ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների վերաբերյալ

16/07/2026

Հորդանանը խոցել է Իրանի արձակած ութ հրթիռ

16/07/2026

Ղալիբաֆ. Իրանը գոյաբանական պատերազմի մեջ է

16/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)