16-07-2026 / 12:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զախարովա․ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների վերաբերյալ

2026/07/16 11:37
Հարավային Կովկաս, ՌԴ, Քաղաքականություն

Ռուսաստանը սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումների անցկացման հերթականությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել 2025 թվականին Ստամբուլում կայացած «3+3» ձևաչափի նախարարական հանդիպման ընթացքում։

Զախարովան անդրադարձել է նաև 2026 թվականի հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված «3+3» հարթակի առաջին փորձագիտական նիստին՝ նշելով, որ դրա մասնակիցները հանդես են եկել հօգուտ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու՝ առանց գործընթացը քաղաքականացնելու։

«Մենք լիովին կիսում ենք այդ մոտեցումը», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ «3+3» հարթակը, որի կազմում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ստեղծվել է 2021 թվականին՝ Հարավային Կովկասում ծագող հարցերը տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների մասնակցությամբ քննարկելու նպատակով։

Զախարովայի խոսքով՝ ձևաչափի օրակարգը մշակվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների երեք հանդիպումների ընթացքում՝ 2021 թվականին Մոսկվայում, 2023 թվականին Թեհրանում և 2025 թվականին Ստամբուլում։

Միաժամանակ նա ընդգծել է, որ «3+3» ձևաչափում երկկողմ հարցերի քննարկում նախատեսված չէ։

Tags: 3+3Զախարովա
Նախորդ Լուրը

Հորդանանը խոցել է Իրանի արձակած ութ հրթիռ

Հաջորդ Lուրը

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ղալիբաֆ. Իրանը գոյաբանական պատերազմի մեջ է

16/07/2026
ԱՄՆ

Թրամփն Իրանի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու տարբերակներ է դիտարկում

16/07/2026
Հայաստան

ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ

15/07/2026
Հաջորդ Lուրը

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

16/07/2026

Զախարովա․ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների վերաբերյալ

16/07/2026

Հորդանանը խոցել է Իրանի արձակած ութ հրթիռ

16/07/2026

Ղալիբաֆ. Իրանը գոյաբանական պատերազմի մեջ է

16/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)