25-10-2026 / 22:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել են Մոսկվային․ կան տուժածներ

2026/07/20 11:44
Անվտանգություն, ՌԴ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Մոսկվայի մարզի վրա։ Վնասներ են գրանցվել Պոդոլսկում, Դոմոդեդովոյում և Օդինցովոյում։ Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հղում անելով Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովին։

Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը, սակայն մի շարք բնակավայրերում արձանագրվել են վնասներ։ Դոմոդեդովոյում մեկ մարդ վիրավորվել է մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով, ևս մեկը՝ Մ-4 մայրուղում, որտեղ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են ավտոմեքենա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել էին «Wildberries»-ի պահեստներին Տամբովի և Մոսկվայի մարզերում։ Այդ հարձակումների հետևանքով զոհվել էր ութ մարդ, իսկ տուժածների թիվը գերազանցել էր 80-ը։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ, մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել էր, որ այդ պահեստներն օգտագործվում էին անօդաչու սարքերի և ռազմական նշանակության սարքավորումների արտադրության համար նախատեսված բաղադրիչների մատակարարման նպատակով։

Հարձակման ֆոնին «Wildberries» ընկերությունը հայտարարել է, որ Պոդոլսկի Կոլեդինո գյուղում գտնվող իր լոգիստիկ համալիրը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։ Անվտանգության նկատառումներով պահեստը ժամանակավորապես տարհանվել էր, սակայն աշխատակիցներն արդեն վերադարձել են աշխատանքի։

Ուկրաինական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ հարձակման թիրախներից մեկը եղել է հենց Պոդոլսկում գտնվող «Wildberries»-ի լոգիստիկ կենտրոնը։

Նախորդ Լուրը

Իսպանիան՝ ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության չեմպիոն

Հաջորդ Lուրը

ԺՀԿ-ի ճգնաժամը. ինչու է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը կանգնել պառակտման վտանգի առաջ 

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

23/10/2026
Ադրբեջան

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան. ԶԼՄ-ներ

22/10/2026
Անվտանգություն

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

22/10/2026
Հաջորդ Lուրը

ԺՀԿ-ի ճգնաժամը. ինչու է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը կանգնել պառակտման վտանգի առաջ 

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)