26-10-2026 / 00:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հակամարտության տասներորդ գիշերը

2026/07/21 14:49
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Միջազգային

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին։ Սա Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածների տասներորդ անընդմեջ գիշերն է, այս մասին գրել է «BBC»-ն։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ թիրախավորվել են Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, ծովային ենթակառուցվածքները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը նախորդ գիշեր «շատ ծանր» հարվածների է ենթարկվել՝ ի պատասխան վերջերս զոհված երեք ամերիկացի զինծառայողների։ Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ի պատասխան՝ իրանական ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ Բահրեյնում և Քուվեյթում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ի հետ գտնվում է «մեծամասշտաբ պատերազմի» մեջ, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Բահրեյնում հարվածել է ամերիկյան «Ամազոն» ընկերության ենթակառուցվածքին՝ նշելով, որ թիրախավորվել է տվյալների կենտրոն։ Սակայն տեղեկությունը անկախ աղբյուրները չեն հաստատել։

Հիշեցնենք, որ իրանական կողմը հայտնել է, որ երկու նավթատար նավ վնասվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների գործակալությունը հայտնել է, որ նեղուցում նավթատար նավերից մեկը հարվածի է ենթարկվել անհայտ արկից, ինչի հետևանքով անձնակազմը լքել է նավը։ Բացի այդ,Հորդանանի բանակը հայտնել է իր տարածք արձակված երեք իրանական հրթիռի խոցման մասին, իսկ Քուվեյթի զինված ուժերը՝ իրանական անօդաչու թռչող սարքերի որսալու մասին։ Բահրեյնի իշխանությունների տվյալներով՝ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են օդային նավագնացության համակարգերը, սակայն օդային երթևեկությունը չի խափանվել։

Չնայած ռազմական գործողությունների շարունակությանը՝ Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ուղերձների փոխանակումը միջնորդների միջոցով դեռ շարունակվում է։

Նախորդ Լուրը

Ինչու՞ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և ինչու՞ պետք չէ տուրք տալ ադրբեջանական և նմանատիպ այլ քարոզչական գործողություններն

Հաջորդ Lուրը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Միջազգային

ԵՄ-ն պատրաստ է տրամադրել Ուկրաինայի պահանջած լրացուցիչ 70 մլրդ եվրոյի երկու երրորդը

23/10/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)