ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Միացյալ Նահանգներ։ Իսրայելական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նեթանյահուն Վաշինգտոն է այցելում Թրամփի հրավերով և քննարկելու է Իսրայելի ու ԱՄՆ-ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Իսրայելի վարչապետը նաև հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու մտադրության մասին՝ չնայած Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի՝ Նեթանյահուին ձերբակալելու կոչերին։
Նշենք, որ նախորդ շաբաթ Նյու Յորքի քաղաքապետը Նեթանյահուին անվանել էր ռազմական հանցագործ և ԱՄՆ իշխանություններին կոչ արել կատարել Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերը, եթե նա մուտք գործի երկիր։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, հայտարարել է, որ ԱՄՆ այցելության ընթացքում Նեթանյահուն չի ձերբակալվի։
Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը 2024 թվականի նոյեմբերին Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների մեղադրանքով ձերբակալման օրդերներ էր տվել Բենյամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ։





