30-07-2026 / 13:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ու Իրանը քննարկել են տրանսպորտային համագործակցության ընդլայնումը

2026/07/30 12:46
Իրան, Հայաստան, Տնտեսություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Ճանապարհային բեռնափոխադրումների կազմակերպության ղեկավար Ռեզա Աքբարիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև միջազգային տրանսպորտային համագործակցության զարգացման ուղիների շուրջ։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Մատնանշելով Հայաստանի հետ առևտրային և տրանսպորտային կապերը խորացնելու Թեհրանի քաղաքական կամքը՝ Ռեզա Աքբարին ընդգծել է, որ երկու երկրների նախարարների մակարդակով ինտենսիվ բանակցությունների արդյունքում պատրաստվել է համապարփակ փոխըմբռնման հուշագրի նախագիծ: Ըստ իրանցի պաշտոնյայի՝ փաստաթուղթը կենտրոնացած է ենթակառուցվածքների զարգացման, սահմանային տեղաշարժերի խոչընդոտների վերացման, ճանապարհային տուրքերի նվազեցման կամ չեղարկման, ինչպես նաև տարանցիկ տրանսպորտային միջոցների թողունակության ավելացման հարցերի վրա: Նա հավելել է, որ տարածաշրջանում զուգահեռ միջանցքների գործարկումը և Իրան-Հայաստան-Վրաստան երթուղու ամբողջական ակտիվացումը կարող են էապես մեծացնել առևտրաշրջանառությունը և վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանային մատակարարման շղթայում։

Իր հերթին, Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով Իրանի հետ տնտեսական և տրանսպորտային փոխգործակցության ընդլայնումը, ներկայացրել է ընթացիկ ենթակառուցվածքային ծրագրերի մանրամասները: ՀՀ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել հերթական մասնագիտական հանդիպումը՝ փոխըմբռնման հուշագրի նախագծի կետերն ու համագործակցության գործնական քայլերը մանրամասն քննարկելու համար, ինչի արդյունքները կհայտարարվեն դիվանագիտական խողովակներով։

Tags: ԻրանՀայաստանՀայաստան-Իրան համագործակցություն
Նախորդ Լուրը

Ռուբիոն Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է նավթի անխափան մատակարարումների հարցը

Հաջորդ Lուրը

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների համար նոր բանագնաց է ընտրում

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների համար նոր բանագնաց է ընտրում

30/07/2026
ԱՄՆ

NBC News. Իրանի հարցում միասնական ռազմավարության բացակայությունը զայրացրել է Թրամփին

30/07/2026
Ադրբեջան

Բաքվում հնչել է ՀՀ օրհներգը. Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն

30/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների համար նոր բանագնաց է ընտրում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների համար նոր բանագնաց է ընտրում

30/07/2026

Հայաստանն ու Իրանը քննարկել են տրանսպորտային համագործակցության ընդլայնումը

30/07/2026

Ռուբիոն Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է նավթի անխափան մատակարարումների հարցը

30/07/2026

Ֆրանսիայում անտառային հրդեհների մարմանը ներգրավվել է ավելի քան 1700 զինվորական

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)