05-08-2026 / 16:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Դանուբի մակարդակի իջեցման հետևանքով ջրի երես են դուրս եկել Երկրորդ աշխարհամարտից մնացած ռազմանավերը

2026/08/05 15:17
Միջազգային

Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի՝ Դանուբի ջրի մակարդակը սաստիկ շոգ եղանակի պատճառով ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել։ Ջրի ցամաքման հետևանքով ի հայտ են եկել Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի տասնյակ խորտակված ռազմանավեր։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Սերբիայի և Ռումինիայի սահմանին գտնվող Պրահովո նավահանգստի մոտակայքում ջրի երես են դուրս եկել ռազմանավերի ժանգոտված կորպուսներն ու կոտրված կայմերը։ Այս նավերը պատկանել են նացիստական Գերմանիայի Սևծովյան նավատորմին. 1944 թվականի սեպտեմբերին գերմանացիներն իրենց իսկ որոշմամբ խորտակել են շուրջ 200 ռազմանավ՝ Բալկաններում խորհրդային զորքերի առաջխաղացումը դանդաղեցնելու նպատակով։

Ռազմանավերի մի մասը դեռևս բեռնված է զինամթերքով ու պայթուցիկներով։ Թեև ժամանակին դրանց մի մասը դուրս է բերվել գետից, մեծ մասը մնացել է ջրի տակ:

Դանուբի ջրի մակարդակի կտրուկ իջեցումը վտանգում է գետով նավագնացությունը, և Սերբիայի իշխանությունները՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ, փորձում են լուծել նավերի մնացորդների հեռացման հարցը։ Գետի ռեկորդային ցամաքումը նաև լուրջ ճգնաժամ է առաջացրել տարածաշրջանում. էլեկտրակայանները հայտնվել են անջատման վտանգի տակ, իսկ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում էլեկտրաէներգիան խնայելու համար հոսանքի մատակարարման սահմանափակումներ են մտցրել։

Tags: Շոգեր
Նախորդ Լուրը

Թրամփ․ ԱՄՆ-ն ու Իրանը շատ լավ քննարկումներ են ունեցել

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում ջրի պակասը դառնում է շատ լուրջ խնդիր

Այլ Լուրեր

Անվտանգություն

ԵՄ-ն հրատապ օգնություն կտրամադրի Իսպանիային՝ Սեուտայի ճգնաժամից հետո սահմանների անվտանգությունն ամրապնդելու համար

05/08/2026
Միջազգային

Հորդանանը զգուշացնում է՝ Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի փոփոխությունը կարող է կրոնական բախման պատճառ դառնալ

05/08/2026
Հայաստան

Արգենտինայի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Արգենտինա բարեկամության խումբ

05/08/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում ջրի պակասը դառնում է շատ լուրջ խնդիր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Շվեյցարիան աջակցում է Հարավային Կովկասում երկխոսությանը և երկարատև խաղաղությանը

05/08/2026

Ադրբեջանում ջրի պակասը դառնում է շատ լուրջ խնդիր

05/08/2026

Դանուբի մակարդակի իջեցման հետևանքով ջրի երես են դուրս եկել Երկրորդ աշխարհամարտից մնացած ռազմանավերը

05/08/2026

Թրամփ․ ԱՄՆ-ն ու Իրանը շատ լավ քննարկումներ են ունեցել

05/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)