Ամերիկյան «National Interest» պարբերականը հրապարակել է Եվրոպայի 5 ամենահզոր ռազմաօդային ուժերն ունեցող երկրների ցանկը։ Վարկանիշի ձևավորման համար հաշվի են առնվել ոչ միայն ինքնաթիռների և թռչող սարքերի քանակը, այլև դրանց տեխնոլոգիական հագեցվածությունը, օպերատիվ պատրաստվածությունն ու ռազմարդյունաբերական ենթակառուցվածքները:
Եվրոպայի 5 ամենահզոր ռազմաօդային ուժերի ցանկն ունի հետևյալ պատկերը.
- Ռուսաստան
Թռչող սարքերի ընդհանուր քանակը. ~4,300 (որից ~900-ը՝ մարտական ինքնաթիռ): Հիմնական կորիզը Սու-30, Սու-35 և Սու-34 ինքնաթիռներն են, ինչպես նաև 5-րդ սերնդի Սու-57-ը։ - Թուրքիա
Թռչող սարքերի ընդհանուր քանակը. ~1,000 (որից ~300-ը՝ մարտական ինքնաթիռ): ՆԱՏՕ-ի եվրոպական հատվածի խոշորագույն ՌՕՈւ-ն է։ Հիմքը F-16 կործանիչներն են, իսկ գլխավոր նորամուծությունը՝ Bayraktar TB2 ԱԹՍ-ների լայնամասշտաբ կիրառումը։ - Մեծ Բրիտանիա
Թռչող սարքերի ընդհանուր քանակը. ~670 (որից ~160-ը՝ մարտական ինքնաթիռ): Զինված է 5-րդ սերնդի F-35B կործանիչներով և Eurofighter Typhoon-ներով։ - Ֆրանսիա
Թռչող սարքերի ընդհանուր քանակը. ~520 (որից ~200-ը՝ մարտական ինքնաթիռ): Եվրոպայում միակ լիովին ինքնաբավ ՌՕՈւ-ն է, որը չի հենվում ամերիկյան տեխնիկայի վրա։ Հիմքը տեղական արտադրության Dassault Rafale կործանիչներն են, ունի սեփական ատոմային ավիակիր և միջուկային զսպման հնարավորություն։ - Իտալիա
Թռչող սարքերի ընդհանուր քանակը. ~740–960 (որից ~200-ը՝ մարտական ինքնաթիռ): Համարվում է «Ստելս» տեխնոլոգիաների եվրոպական հանգույցը (F-35A/B)։ Իտալիայում է գտնվում Եվրոպայում F-35-ների հավաքման և սպասարկման միակ Cameri գործարանը։







