13-08-2026 / 16:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպայում անոմալ շոգը կարող է գրեթե զրոյի հասցնել Եվրամիության տնտեսական աճը

2026/08/13 16:21
Միջազգային, Տնտեսություն

Այս ամառ Եվրոպան ընդգրկած անոմալ շոգը սպառնում է զրոյացնել ԵՄ տարեկան տնտեսական աճը։ Էքստրեմալ շոգի և անտառային հրդեհների հասցրած վնասը կհասնի 180 միլիարդ եվրոյի, ինչը կազմում է ԵՄ ՀՆԱ-ի շուրջ 1%-ը։ Այս մասին, «Euronews»-ի փոխանցմամբ, նշվում է «Triodos» բանկի հրապարակած հետազոտության մեջ։

Բանկը շոգի տնտեսական հետևանքները դիտարկել է չորս հիմնական ուղղությամբ, որոնցից երեքը գնահատվել են ԵՄ մակարդակով։ Ըստ հետազոտության՝ հաշվի առնելով, որ այս տարի ԵՄ տնտեսության աճը կանխատեսվում է մոտ 1,1 տոկոս, դա գործնականում կնշանակի տնտեսական լճացում։

Գյուղատնտեսության արտադրողականության և կաթնամթերքի արտադրության ծավալների նվազումը, ինչպես նաև դրա հետևանքով սննդամթերքի գների աճը կարող են կազմել ՀՆԱ-ի մոտ 0,15 տոկոսը։

Ատոմակայաններում, հիդրոէլեկտրակայաններում և ջերմային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության սահմանափակումը, արևային էներգիայի արտադրության արդյունավետության նվազումն ու էլեկտրաէներգիայի գների աճը կարող են ՀՆԱ-ի ևս 0,12-0,15 տոկոսի չափով վնաս պատճառել։ Երկաթուղային, ավտոմոբիլային և գետային տրանսպորտի աշխատանքների խափանումները կարող են կազմել ևս 0,15 տոկոսը։

Միևնույն ժամանակ, ամենամեծ և ամենադժվար գնահատվող ազդեցությունը կապված է աշխատուժի արտադրողականության հետ։ Աշխատողի արտադրողականությունը սկսում է նվազել, երբ ջերմաստիճանը գերազանցում է մոտ 25-30 աստիճան ցելսիուսը։ Ամենամեծ կորուստները գրանցվում են բացօթյա աշխատանքների և ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում։ Շոգը ազդում է նաև գրասենյակային աշխատանքի վրա։

Նախորդ Լուրը

Զելենսկին ամեն օր բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ հակահրթիռներ ապահովելու համար

Հաջորդ Lուրը

Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին ամեն օր բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ հակահրթիռներ ապահովելու համար

13/08/2026
Միջազգային

Ճապոնիան բողոք է հայտնել Կուրիլյան կղզիներ Պուտինի այցի կապակցությամբ

13/08/2026
Ադրբեջան

Փաշինյան. Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան

13/08/2026
Հաջորդ Lուրը

Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

13/08/2026

Եվրոպայում անոմալ շոգը կարող է գրեթե զրոյի հասցնել Եվրամիության տնտեսական աճը

13/08/2026

Զելենսկին ամեն օր բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ հակահրթիռներ ապահովելու համար

13/08/2026

Ճապոնիան բողոք է հայտնել Կուրիլյան կղզիներ Պուտինի այցի կապակցությամբ

13/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)