Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև «Ալիջան» սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Իգդիրում իրականացվել են նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներ, մասնավորապես՝ օդանավակայանի խաչմերուկում տեղադրվել են «Ալիջան» սահմանային անցակետի ուղղությունը ցույց տվող նոր ճանապարհային ցուցանակներ։
««Ալիջան» սահմանային անցակետի վերաբացման նախապատրաստական աշխատանքների՝ ավարտական փուլին մոտենալու պայմաններում իրականացվող ճանապարհային բարեկարգման աշխատանքները գնահատվում են նաև որպես տարածաշրջանում ակտիվության կարևոր ցուցիչներից մեկը։ Նոր ցուցանակների տեղադրմամբ նպատակ է դրվել առավել հստակ դարձնել «Ալիջան» սահմանային անցակետ տանող երթուղին վարորդների համար»,-նշվում է հրապարակման մեջ։







