Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված հուշագրով նախատեսված պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
«Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ չի վերացվել շրջափակումը, ապասառեցվել սառեցված ակտիվները, չեղարկվել նավթային էմբարգոն, դադարեցվել սպառնալիքներն ու ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, ինչպես նաև չեն կատարվել հուշագրի մյուս պայմանները»,- ասել է Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ նեղուցի վերաբացումը հնարավոր կլինի միայն հուշագրով նախատեսված բոլոր պայմանների ամբողջական կատարման դեպքում։








