Վրաստանում 2026 թվականի առաջին վեց ամիսներին ընտանեկան բռնության զոհ է դարձել 3032 կին և 573 տղամարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Հունվար-հունիս ամիսներին ընտանեկան բռնության հոդվածով հարուցվել է 1641 քրեական գործ, որոնց 87,9 տոկոսը բացահայտվել է։ Վիճակագրության համաձայն՝ ընտանեկան բռնության ամենատարածված տեսակը հոգեբանական բռնությունն է։ Առաջին վեց ամիսներին նման բռնության զոհ է ճանաչվել 3599 մարդ։ Երկրորդ տեղում ֆիզիկական բռնությունն է՝ 913 դեպքով, իսկ երրորդում՝ անտեսումը՝ 49 դեպքով։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում ընտանեկան բռնության առավել հաճախ դիմում են 25-44 տարեկան տղամարդիկ։








