Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթիի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։
Քննարկումների առանցքում են եղել Գազայի հատվածում խաղաղության ծրագրի իրականացման ընթացքն ու առկա խոչընդոտները, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Արտգործնախարարներն անդրադարձել են նաև Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին և հակամարտող կողմերի միջև բանակցությունների ընթացքին: Կողմերը պայմանավորվել են շարունակել տարածաշրջանային խնդիրների կարգավորման շուրջ համագործակցությունն ու քայլերի համակարգումը ։








