2026 թվականի սկզբից ի վեր Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 900 մարդ, որից 28-ը միայն օգոստոս ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում է Վաշինգտոնում տեղակայված «Abdorrahman Boroumand» իրավապաշտպան կազմակերպությունը:
Կառույցի տվյալներով՝ հունվարից հուլիս ընկած հատվածում արձանագրվել է մահապատժի 901 դեպք: Յոթ ամսվա ընթացքում քաղաքական կամ ազգային անվտանգության հետ կապված մեղադրանքներով մահապատժի է ենթարկվել առնվազն 56 մարդ, այդ թվում՝ 29-ը բողոքի ցույցերի հետ կապված, 13-ը՝ լրտեսության, իսկ 14-ը՝ անվտանգային այլ մեղադրանքներով: Միևնույն ժամանակ, մահապատժի դեպքերի զգալի մասը՝ առնվազն 268-ը, վերաբերել են թմրանյութերի հետ կապված հանցագործություններին:








