Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի՝ Բաքվում պահվող հայ գերիներին հյուպատոսական այց կազմակերպելու և նրանց տեսակցելու խնդրանքով։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են Sputnik Armenia-ին:
Միաժամանակ ԱԳՆ-ից ընդգծել են, որ նման այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը։
ԱԳՆ-ից չեն նշել, թե կոնկրետ որ երկրին են դիմել: Կառույցից ընդգծել են, որ գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են ակտիվ քննարկումները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ Բաքվի բանտերում պահվող հայ անձանց տեսակցությունները վերականգնելու հնարավորության շուրջ։
«ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար հանդիպումներ է ունենում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ և քննարկում նրանց տեսակցելու հնարավորության հարցը, սակայն ընթացիկ տարում ԿԽՄԿ-ին համապատասխան թույլտվություն չի տրվել»,- նշել են ԱԳՆ-ից:







