Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող տարանցիկ ճանապարհով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բիլաջարի կայարանից Բոյուք Քեսիք ուղղությամբ ուղարկվել է 11 վագոն՝ 1 108 տոննա ցորենով և 4 վագոն՝ 273 տոննա գարիով։ Բեռի ընդհանուր ծավալը կազմում է 1 381 տոննա։
Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրվել է ավելի քան 47 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 ու ԱԻ-95 տեսակի բենզին։








