Թուրքիայի նավաշինական գործարաններում ներկայումս կառուցվում է 61 ռազմանավ, որոնցից 37-ը նախատեսված է երկրի ռազմածովային ուժերի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՌԾՈւ հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն։
Կառուցվող նավերի թվում են ավիակիր, «TCG Kocatepe» հակաօդային պաշտպանության էսկադրային ականակիր և թուրքական արտադրության սուզանավ։
Թաթլըօղլուի խոսքով՝ թուրքական նավատորմի բոլոր նավերը համալրված են ուղղահայաց թռիչք և վայրէջք իրականացնող անօդաչու թռչող սարքերով։ Մասնավորապես, «TB3» անօդաչուները կարող են գործարկվել «TCG Anadolu» նավից։
Թուրքիան զարգացնում է նաև անօդաչու վերջրյա և ստորջրյա համակարգերը, ինչպես նաև սեփական ռազմածովային սպառազինությունը։ Երկրում մշակվել են «ATMACA» կառավարվող հրթիռը, «AKYA» տորպեդը, «Hisar» զենիթային հրթիռը և «MALAMAN» ծովային ականը։
Թուրքիայի ՌԾՈւ հրամանատարի հայտարարությունների համաձայն՝ այս ծրագրերի նպատակն է բարձրացնել երկրի զինված ուժերի, մասնավորապես՝ ռազմածովային ուժերի մարտունակությունը։








