Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և հետագա շահագործման կարևորությանը, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։







