Մոսկվա-Բաքու չվերթի ուղևորի կոշիկների մեջ 11 փամփուշտ է հայտնաբերվել։
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացու ձեռքի ուղեբեռի ռենտգենյան ստուգման ժամանակ կասկածելի պատկերներ են հայտնաբերվել։ Հետագա զննությամբ կոշիկների մեջ թաքցված 11 հատ 9×18 մմ տրամաչափի գործարանային արտադրության փամփուշտ է հայտնաբերվել։
Ըստ ադրբեջանական կողմի՝ դրանք պիտանի են եղել կրակելու համար։ Դեպքի առթիվ քննություն է ընթանում։







