Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, «Gelecek» (Ապագա) կուսակցության հիմնադիր և նախագահ Ահմեդ Դավութօղլուի նկատմամբ։ «Ermenihaber.am»-ի փոխանցմամբ՝ նրա հանդեպ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299/1 հոդվածի համաձայն՝ սոցիալական ցանցերում «նախագահին վիրավորանք» պարունակող հայտարարությունների համար։
Դավութօլղուն ասել էր հետևյալը՝
«Եթե ես չառարկեի, չէի կորցնի վարչապետի պաշտոնս. Նրանք միլիարդներ ավելացրին իրենց միլիարդներին, անօրինական ճանապարհով վաստակած հաց կերան, հարստացրին իրենց շրջանակները։ Նա իր փեսային նախարար դարձրեց, հարստացրեց իր հարազատներին և Թուրքիան հանձնեց հինգ կապալառուների»։





