20-11-2025 / 00:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Nordic Monitor․ Թուրքիան, բացի Հայաստանից, Հունաստանի դեմ ևս ռազմական գործողության ծրագիր է ունեցել

2020/06/17 01:44
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր

Շվեդիայում գործող «Nordic Monitor» կայքը հայտնել է, որ Թուրքիան Հունաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակել: Նշվել է, որ «Չաքա բեյ» ծածկագրով գործողության ծրագիրը թարմացվել և ավարտուն տեսքի է բերվել 2014 հունիսի 13-ին։

Հրապարակման մեջ ներկայացվել է զեկույցի պատճենից էջեր, որտեղ երևում է ծրագրի անվանումը և ամսաթիվը։

Փաստաթուղթը  ռազմական գործողության ծրագրի մասին մանրամասներ չի պարունակում։ Հրապարկման հեղինակի կարծիքով՝ հավանաբար գործողության ծրագրի մանրամասները հույժ գաղտնի են, իսկ նման մակագրությամբ փաստաթղթերը չեն կարող փոխանցվել համացանցով նամակագրությամբ, այլ փոխանցվում են հատուկ համակարգերի միջոցով։
 
«Nordic Monitor»-ը կրկին անդրադարձել է այն թեմային, որ վերոնշյալ փաստաթղթում նշվում է նաև Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ պլանավորված ռազմական գործողության մասին։ Նշենք, որ այս մասինկայքը նախկինում ևս հանդես էր եկել հրապարակմամբ, որում ասվում էր, որ Թուրքիան պլանավորում էր ռազմական գործողություն իրականացել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով՝ համաձայն գաղտնի փաստաթղթի, որ ներկայացնում էր դասակարգված փաստաթղթերից բացակայող էջերը, որոնք մանրամասն նկարագրում են գործողությունները: ։

Նշվել է, որ ռազմական գործողությունների ծրագրի գոյության մասին վկայող փաստաթղթերը հայտնաբերվել են 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի վերաբերող դատական գործի թղթածրարում։ Նշվել է, որ 2016 հուլիսի 15-ից հետո ԹՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հետաքննություն է իրականացվել, որի ընթացքում էլ հավաքվել են բարձրաստիաճան զինվորականների ներքին նամակագրությունը, որի մեջ եղել է վերոնշյալ փաստաթուղթը։ 

Հրապարակման հեղինակ Աբդուլահ Բոզքուրթը կարծում է, որ գործը հետաքննող դատախազ Սերդար Ջոշքունը, գործը դատարան ուղարկելուց առաջ պարզապես մոռացել է հեռացնել գաղտնի փաստաթղթերը։

Նախորդ Լուրը

Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրականացվելիք արշավը

Հաջորդ Lուրը

Սիրիայում ռուսական զրահամեքենա է պայթեցվել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Անվտանգություն

Թրամփի հատուկ բանագնացը կհանդիպի «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի հետ

19/11/2025
Ադրբեջան

«Թուրքիան վերահաստատում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացում նախկին՝ նույն մոտեցումը». Արմեն Պետրոսյան

19/11/2025
Հաջորդ Lուրը

Սիրիայում ռուսական զրահամեքենա է պայթեցվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)