Ռուսաստանում սեպտեմբերի 18-ին մեկնարկել են Պետդումայի ընտրությունները։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մինչև սեպտեմբերի 20-ը։
Նոր գումարման Պետդումայի 450 պատգամավորներից 225-ը կընտրվեն միամանդատ ընտրատարածքներում, որտեղ ընտրողները քվեարկում են կոնկրետ թեկնածուի օգտին, իսկ մյուս 225 մանդատները կբաշխվեն կուսակցությունների ցուցակներով։
Ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն: Սկզբնական շրջանում թույլատրվել էր նաև «Յաբլոկո» կուսակցության մասնակցությունը, որը հետևողականորեն քննադատում է Ուկրաինայի հետ պատերազմը, սակայն հետագայում կուսակցությանն արգելվել է մասնակցել ընտրապայքարին:
Քվեարկություն է անցկացվել նաև Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից գրավված տարածքներում: ՌԴ զինված ուժերի կազմում պատերազմին մասնակցող անձինք և այդ տարածքների բնակիչները վաղաժամ քվեարկել են օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի 17-ը։








