Թուրքիայի Ադանա նահանգի Սայմբեյլի շրջանում տեղական ժամանակով ժամը 04։02-ի սահմաններում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։
Երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 7 կիլոմետր խորության վրա և մակերևույթին թույլ է զգացվել։
Նախնական տվյալներով՝ շրջանում երկրաշարժի հետևանքով որևէ բացասական հետևանք չի արձանագրվել։







