06-10-2026 / 12:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք է առավել քան երբևէ զարգացնենք Հայաստանի և Իրանի հարաբերությունները. Փեզեշքիան

2026/10/06 11:17
Անվտանգություն, Իրան, Հայաստան, Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը ցանկանում է առավել քան երբևէ ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նա անդրադարձել է նաև Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր վերջին հանդիպմանը, Հայաստանի և Իրանի հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին։

ՀՀ ԱԳՄԱ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը: Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։  Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:

Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փեզեշքիանը, խոսելով Իրանում հայերի պատմության մասին, նշել է, որ հայերը երկրում միշտ ճանաչվել են որպես բարի համբավ ունեցող և ազնիվ ժողովուրդ։ Նրա խոսքով՝ այդ պատմությունը երկու ժողովուրդների հարաբերությունների արժեքավոր կապերից է։ Իրանի նախագահը Նյու Յորքում Փաշինյանի հետ հանդիպումը որակել է «շատ լավ և կառուցողական» և նշել, որ երկու երկրները պետք է զարգացնեն հարաբերությունները առևտրի, գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների ոլորտներում ու աջակցեն միմյանց։

Հանդիպման ընթացքում Փեզեշքիանը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերություններին և միջուկային ծրագրի շուրջ տարաձայնություններին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում երկխոսության, այլ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը տապալելու նպատակ է հետապնդում։ «Թշնամու հետ, որն ամեն օր ահաբեկչություն, պատժամիջոցներ, ճնշում ու սպառնալիքներ է կիրառում և ուխտադրուժ է, բանակցություններն իմաստ չունեն, և մեր ժողովուրդը նույնպես չի ընդունում նման մոտեցումը»,- նշել է Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ Իրանը պետք է ամրապնդի հարաբերությունները հարևան երկրների հետ և այդ կերպ հակազդի արտաքին ճնշումներին։

Իրանական հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանն իր հերթին գոհունակություն է հայտնել Փեզեշքիանի հետ հանդիպման կապակցությամբ և նրան փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները։ Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի բարեկամությունն ու հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են, իսկ միջազգային ասպարեզում երկու երկրների համագործակցությունը լավ է ընթանում։

Նույն հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը նշել է, որ չնայած պատժամիջոցներին՝ Հայաստանը վճռականորեն շարունակում է համագործակցությունը Իրանի հետ։ Նա նաև ընդգծել է Հայաստանի խաղաղասեր մոտեցումը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է խաղաղության և այդ ճանապարհի շրջանակում ցանկանում է առավել քան երբևէ զարգացնել Հայաստանի և Իրանի համագործակցությունը։

Tags: Հայ-իրանական հարաբերություններ
Նախորդ Լուրը

Երևանի համար կարևոր է սահմանների անփոփոխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը.Միրզոյան

Հաջորդ Lուրը

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Մերձմոսկովյան շրջանում անօդաչուների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

06/10/2026
Անվտանգություն

Թուրքիայում լրագրող է ձերբակալվել Վրաստանի ընտրությունների վերաբերյալ ռեպորտաժի պատճառով

06/10/2026
Ադրբեջան

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

06/10/2026
Հաջորդ Lուրը

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մերձմոսկովյան շրջանում անօդաչուների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

06/10/2026

Թուրքիայում լրագրող է ձերբակալվել Վրաստանի ընտրությունների վերաբերյալ ռեպորտաժի պատճառով

06/10/2026

Ծեծկռտուք Ազգային ժողովում՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» պատգամավորների միջև (տեսանյութ)

06/10/2026

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

06/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)