Regionmontor.com-ը ներկայացնում է հուլիսի 1-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,065-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 523-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 12 դեպք է գրանցվել. 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 453 դեպք կա, այլ պատճառով՝ 149։Ապաքինվել է ևս 515 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 14, 563 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,900 է։
Ընդհանուր առմամբ կատարվել է 113,665 թեստավորում։
Արցախում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Առողջացել է 14 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջաի հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 50492 թեստ, որոնցից 1293-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք, առողջացել է 1302 մարդ։
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 199906 հաստատված դեպք և մահվան 5131 դեպք, առողջացել է 173111 հիվանդ:
Ադրբեջանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17․524-ի, որոնցից 556-ը արձանագրել է վերջին 24 ժամվա ընթացքում։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ևս 7 մարդ, մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 213-ի։ Ընդհանուր առմամբ առողջացել է 9․715 մարդ, վերջին մեկ օրում առողջացել է ևս 346 քաղաքացի։ Ներկա պահին բուժում է ստանում 7․596 հիվանդ, ավելի քան 1000 քաղաքացի գտնվում է կարանտինային ռեժիմում։
Վրաստանում, ըստ կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքի, հուլիսի 1-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 931, ապաքինվել` 794 մարդ: Կարանտինային ռեժիմում է 3080, հատուկ վերահսկողության ներքո` 242 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ:
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2549-ով՝ կազմելով 230․ 211:
Նույն ժամանակահատվածում մահվան 141 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 10․958: Ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 191․487: 3081 հիվանդ ծանր վիճակում է։ Մինչ օրս 1 693 242 թեստ է անցկացվել։